Թրամփը խոսել է մահմեդականների ձուլման մասին

Թրամփը խոսել է մահմեդականների ձուլման մասին

Մահմեդականների ձուլումն Արեւմտյան քաղաքակրթությանը շատ բարդ պրոցես է եւ կանցնի բավական լուրջ ցնցումներով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ի հետ զրույցի ժամանակ:



ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Ամերիկայում դա կարեւոր է, քանի որ ձուլմամբ երկիրը ավելի անվտանգ կդառնա եւ բացի այդ միլիոնավոր մուսուլմաններ սիրում են Ամերիկան ինչպես իրենց հայրենիքը:



Միաժամանակ, սակայն, Թրամփը որոշակի զգուշավորություն պահպանելու կոչ է արել եւ ուշադրություն հրավիրել այն դրությանը, որն այսօր տիրում է Գերմանիայում եւ Շվեդիայում:  «Ամեն դեպքում մենք մտադիր ենք լրջորեն աշխատել այս ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ նախագահը:



Նշենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ Հավայիի դատարանը սառեցրել է ԱՄՆ նախագահի՝ միգրացիոն հրամանագրի գործողությունը, ինչին նախագահ Թրամփը արձագանքել է Թենեսի նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ որպես «քաղաքական որոշում»: