«Խիզախ կին» մրցանակ կհանձնվի մետրոյում Փաշինյանի բաժանած բուկլետը պատռած կնոջը

«Խիզախ կին» մրցանակ կհանձնվի մետրոյում Փաշինյանի բաժանած բուկլետը պատռած կնոջը

Երեկվանից սոցիալական ցանցի ու մամուլի հիմնական թեման Փաշինյանի տված բուկլետը պատռելու միջադեպն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Մարդկանց շքամուտքերում սև լենտեր կապելով, ողջ մարդկանց հուղարկավորությունները կազմակերպելով, հայհոյանքով ու ատելության քարոզով իշխանություն զավթած խումբը երեկվանից բարոյականության դասեր է տալիս, էթիկետից ու կուլտուրայից խոսում: Մենք ձեզ զգուշացնում էինք, որ կյանքը բումերանգ է ու գալու է նաև քարերը հավաքելու ժամանակը: Իսկ էդ բուկլետը պատռելն ու պողոսապետի երեսին շպրտելը ձեր ցանածը հնձելու սկիզբն ա: Հ.Գ. «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն պատրաստվում է «Խիզախ կին» մրցանակ հանձնել մետրոյում Նիկոլ Փաշինյանի բաժանած բուկլետը պատռած կնոջը: Ինքն ա իսկական խիզախ կինը ոչ թե սուտ պատմություններով ժողովրդին վարկաբեկող և սեփական երեխայից հրաժարված էն երևույթը»,-գրել է Նարեկ Սամսոնյանը: