Նախկին նախագահը ցուցմունք է տվել

Նախկին նախագահը ցուցմունք է տվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հարցաքննվել է Մալիում երկու լրագրողների առեւանգման եւ սպանության գործի շրջանակներում։ Ինչպես հաղորդում է France 24-ը, 55-ամյա Կլոդ Վարլոնեի եւ 57-ամյա Գիլեն Դյուպոնի սպանության գործով նախագահ Օլանդը հանդես է գալիս որպես վկա։

Պարբերականը նշում է, որ իրականում հարցաքննությունը տեղի է ունեցել հունվարի 11-ին, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել։ Հայտնի է նաեւ, որ գործի քննությունն իրականացնող մարմինը հարցեր է տվել հատկապես այն մասին, թե առանձին խոսակցություններում նախագահ Օլանդն ի՞նչ է ասել լրագրողներին։

Հիշեցնենք, որ RFI ռադիոկայանի երկու լրագրողներին Մալիում առեւանգել եւ սպանել են 2013 թվականին։