Ո՞վ է հարցազրույց խնդրել Պուտինից․ Սիմոնյանը փակագծեր է բացել

Ո՞վ է հարցազրույց խնդրել Պուտինից․ Սիմոնյանը փակագծեր է բացել

Fox News-ի նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնը հարցազրույց է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ 
Այս մասին հայտնել է «Россия Сегодня»-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Նա (Կարլսոնը), ի դեպ, հարցազրույց է խնդրում Վլադիմիր Պուտինից։ Եթե ​​հանկարծ ինչ-որ մեկը լսեր և տեղեկացներ նախագահին, հիանալի կլիներ»,- ասել է Սիմոնյանը «Россия 1» հեռուստաալիքի եթերում։

Թակեր Կարլսոնը հայտնի է Հանրապետական ​​կուսակցությանն իր ակտիվ աջակցությամբ և ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հասցեին քննադատությամբ։ 

The New York Times-ը Կարլսոնին Թրամփի «սիրելի հաղորդավար» է անվանել։ 

Fox News-ից հեռանալուց հետո լրագրողը սկսել է շոու թողարկել X-ում (նախկինում՝ Twitter)։