Մեկնարկեց Մասիսի քաղաքապետի գործով նիստը

Մեկնարկեց Մասիսի քաղաքապետի գործով նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ մեկնարկեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուս 7-ի գործով դատական նիստը։

Նիստը սկսվելուն պես հետաձգվեց մինչև օգոստոսի 29֊ը, պատճառը դատախազի բացակայությունն էր:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։