Բայդենի վատագույն վարկանիշը․ հարցման արդյունքներ

Բայդենի վատագույն վարկանիշը․ հարցման արդյունքներ

ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի վարկանիշն իջել է նրա նախագահության օրոք ամենացածր մակարդակին։ Այս մասին են վկայում NBC News-ի անցկացրած սոցհարցման տվյալները։

Սեպտեմբերի 15-ից 19-ը անցկացված հեռախոսային հարցման արդյունքների համաձայն՝ ընտրողների միայն 41%-ն է հավանություն տալիս Բայդենի գործունեությանը ԱՄՆ նախագահի պաշտոնում, իսկ 56%-ը հավանություն չի տալիս։
Հարցվածների 59 տոկոսը հավանություն չի տալիս նրան, թե ինչպես նախագահը լուծում տնտեսական հարցերը։ Բայդենի արտաքին քաղաքականությանը հավանություն տալու մասին հարցին ի պատասխան՝ հարցման մասնակիցների 53%-ը բացասական է պատասխանել։

Բացի այդ, հարցվածների 74%-ը նշել է, որ Բայդենի տարիքը խնդիր է, և նրանք լուրջ կամ չափավոր մտավախություններ ունեն, թե արդյո՞ք նա ունի անհրաժեշտ հոգեկան և ֆիզիկական առողջություն՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար:Հարցումն ընդգրկել է 1000 գրանցված ընտրողների և ունեցել է 3,1% սխալի շեմ:

Մի քանի օր առաջ Բայդենը, ելույթ ունենալով իր վերընտրության քարոզարշավի հովանավորների հետ միջոցառմանը, մի քանի րոպեի ընթացքում գրեթե բառացի կրկնեց նույն պատմությունը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հետագայում դա բացատրեց նախագահի հուզական վիճակով։ Սակայն առաջին անգամը չէ, որ ԱՄՆ նախագահը հայտնվում է նման իրավիճակներում, հաճախ է սայթաքում ու վայր ընկներում, շփոթում տեղանուններն ու այլ զավեշտալի միջադեպեր։ 

Հավելենք, որ ԱՄՆ-ում նախաձեռնել են նրա իմպիչմենտի գործընթացը։