Հայտնի է Օզբիլիզի տեսլականը ֆուտբոլի զարգացման հետ կապված․ ի՞նչ է փոխելու ընտրվելու դեպքում

Հայտնի է Օզբիլիզի տեսլականը ֆուտբոլի զարգացման հետ կապված․ ի՞նչ է փոխելու ընտրվելու դեպքում

ՀՖՖ նախագահի թեկնածու, կարիերան վերջերս ավարտած հանրահայտ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը հերթական մամուլի ասուլիս է հրավիրել՝ կապված հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականի ու նախընտրական ծրագրի հետ։ 

«Հայաստանը սպորտային ավանդույթներով երկիր է: Միջազգային ֆուտբոլային հանրությունում ﬔնք արդեն ապացուցել ենք, որ ի վիճակի ենք լինել մրցունակ: Մենք ունենք բոլոր նախադրյալները հավակնոտ նպատակների հասնելու համար։ Պարզապես ինքներս ﬔզանից ավելին պետք է սպասենք. չէ՞ որ փորձից հայտնի է, որ նպատակների հավակնոտությունը ﬔծապես որոշում է ձեռք բերված արդյունքը։ Այդ իսկ պատճառով ծրագիրը նպատակաուղղված է համառ, հետողական աշխատանքի արդյունքում բարձունքների հասնելուն: Տեսլական – Դարձնել ֆուտբոլը  առաջատար սպորտաձ Հայաստանում»,- ասվում է Օզբիլիզի հրապարակած ծրագրի տեսլականում։

ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Մասսայական մանկապատանեկան ֆուտբոլի զարգացում

2. Մարզչական կրթություն

3. Ենթակառուցվածքների համար ներդրումային ծրագրերի ներգրավում

4. Ֆուտբոլի ազգային մոդելի ներդրում

5. Պրոֆեսիոնալ ֆուտբոլ

6. Ազգային հավաքականներ

7. Կանանց ֆուտբոլ

Ֆուտբոլային բուրգի հիմքը մասսայական ֆուտբոլն է, որի զարգացումը լինելու է ﬔր աշխատանքի հիﬓական շարժիչ ուժը. Ֆուտբոլը դարձնել զվարճալի հասանելի բոլորի համար, ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ֆուտբոլով զբաղվող անձանց ֆինանսական կարգավիճակը չխոչընդոտի ֆուտբոլով զբաղվելու ցանկությանը: 1.1 Համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ՝ սոցիալական ազդեցությունն ավելի խորացնելու նպատակով 1.2 Սերտացնել կապերը տարբեր ուսուﬓական հաստատությունների հետ, որը հնարավորություն կընձեռի երեխաներին ընդհանուր պատկերացում կազﬔլ ֆուտբոլի մասին սեր արթնացնել ֆուտբոլի հանդեպ: (Մինչ 2027 թ.) 1.3 Համագործակցել ՀՀ բոլոր մարզերի դպրոցների հետ, կազմակերպել ավելի շատ մրցաշարեր, փառատոններ:

Ներգրավել նաև ծնողներին, ուսուցիչներին, համայնքային կամավորներին ֆուտբոլային կազմակերպչական աշխատանքներում ՝ նախապես իրազեկման աշխատանքներ կազմակերպելով նրանց հետ: (Մինչ 2027թ.) 1.4 Ներգրավել ակումբներին մասսայական ֆուտբոլի զարգացման գործում ՝ ապահովելով նրանց համապատասխան գույքով, մարդկային ռեսուրսներով աջակցել տեղեկացված լինելուն, օրինակ՝ հրապարակուﬓեր, գովազդներ, բաներներ այլն

1.5 Ուսանողական մրցաշարերի կազմակերպում ՝ տարեկան առնվազն 3 անգամ 1.6 Մանկապատանեկան առաջնությունների կազմակերպում, Մ8-ից սկսած 1.7 Կույր ֆուտբոլի հաշմանդամություն ունեցող անձանց մրցաշարերի կազմակերպում, համագործակցություն համապատասխան կազմակերպությունների հետ 1.8 Բարեգործական նպատակներով ﬕջոցառուﬓերի կազմակերպում, որոնցից ստացված հասույթը կտրամադրվի մարզային մասսայական ֆուտբոլը զարգացնող ակումբներին: 1.9 Մարզային սիրողական մրցաշարերի կազմակերպում

1.10 50+ մրցաշարերի կազմակերպում

Մարզչական կրթության արդյունավետությունն ապահովելը պահանջում է մանրակրկիտ պլանավորում, բազմակողմանի մոտեցուﬓերի կիրառում, կրթական ծրագրի ստեղծում, ինչպես նա մարզչական կրթության հասանելիություն։

2.1 Էլեկտրոնային կրթական համակարգի ներդրում ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ

2.2 Մարզչական ծրագրերի փոխանակման իրականացում այլ երկրների հետ

2.3 Մարզային ֆուտբոլում ներգրավված մարզիչների վերապատրաստում, որը ներառում է տեխնիկական հմտությունների, մարտավարության մշակման, հոգեբանության գիտելիքներ այլն

2.4 Տեղացի մարզիչների գործուղուﬓեր դեպի համաշխարհային ճանաչում ունեցող ակադեﬕաներ։

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

3.1 Ենթակառուցվածքների կառուցման համար զարգացման լավագույն ծրագրերի ներկայացման դեպքում խրախուսում ՀՖՖ-ի կողﬕց

3.2 Համագործակցել տեղային ինքնակառավարման մարﬕնների, ինչպես նա ակումբների սեփականատերերի հետ` առկա մարզադաշտերի ենթակառուցվածքների վերանորոգման իրականացման գործում

3.3 Յուրաքանչյուր մարզում հիﬓադրել Ակումբ, որը կմասնակցի մանկապատանեկան մրցաշարերին

3.4 2027թ-ից տեխնիկական կենտրոն ակադեﬕան օգտագործման իրավունքով հանձնել ակումբներից ﬔկին/կամ ﬕ քանիսին կախված զարգացման ներդրումային ծրագրի ներկայացուﬕց

3.5 ՖԻՖԱ-ի 4-րդ կարգի ազգային նոր մարզադաշտի կառուցում ներգրավելով հովանավորներ, որը հետագայում հնարավորություն կընձեռի հյուրընկալել ՖԻՖԱ-ի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո կազմակերպվող ﬕջազգային տարբեր մրցաշարեր/ﬕջոցառուﬓեր 3.6 Ֆուտբոլային ենթակառուցվածքների ինտեգրում մարզային կյանքին։

ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄ

4.1 Համակարգված ծրագրեր տարբեր տարիքային խմբերի Ազգային հավաքականների համար՝ շեշտը դնելով տաղանդների բացահայտման զարգացման վրա

4.2 Պարբերաբար մրցուﬓերի ընկերական հանդիպուﬓերի մասնակցություն՝ ծանոթանալու փորձ ձեռք բերելու նպատակով

4.3 Միջազգային ֆուտբոլային չափանիշների ինտեգրում Հայաստանի Հանրապետությունում

4.4 Սեփական, ուրույն խաղային փիլիսոփայության ներդրում հիﬓված ազգային առանձնահատկությունների վրա՝ սկսած Ազգային բոլոր տարիքային հավաքականներից ﬕնչ երիտասարդական հավաքական (U-21) 4.5 Մարզիչների ուսուցման ծրագրերի արտոնագրման համակարգի համապատասխանեցում Ազգային մոդելի հետ։