Գերմանիայում պետական ​​հեղաշրջում են կանխել․ ի՞նչ վիճակ է հիմա

Գերմանիայում պետական ​​հեղաշրջում են կանխել․ ի՞նչ վիճակ է հիմա

Գերմանիայի ոստիկանությունը կանխել է պետական ​​հեղաշրջումը, գրում է Bild-ը։

Պարբերականի տվյալներով՝ մի խումբ համախոհներ ցանկացել են գրոհով ներխուժել և գրավել Բունդեսթագը։

Նշվում է, որ գործողության շրջանակներում խուզարկություններ են իրականացվում արմատականներին պատկանող 130 տներում ու գրասենյակներում։

Հեղաշրջում նախապատրաստելու կասկածանքով արդեն ձերբակալվել է 25 մարդ, հավելել է Bild-ը։

Zeit թերթի փոխանցմամբ էլ՝ Գերմանիայում պետական ​​հեղաշրջում նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվածների թվում կա Ռուսաստանի քաղաքացի․ այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։