Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը․ Արամ Սիմոնյան

Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը․ Արամ Սիմոնյան

«Արդեն 5 ամիս է, այս տարվա հուլիսի 30-ից ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը ԵՊՀ-ում իրականացնում է լայնամասշտաբ, նախատիպը չունեցող ստուգումներ»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Սիմոնյանը նշեց, որ 6 ամսվա ստուգումներ են նախատեսված, այն դեպքում երբ օրենքով այդ ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն․ «Եւ դա իմանալով ծառայության պետը այսօր հայտարարում է, որ 2 ամսվա ստուգումների արդյունքում, որը չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն խախտվել է այստեղ ժամկետների մասին օրենքը»։ 

Սիմոնյանի խոսքով, օգոստոսին համալսարանից ՊՎԾ-ն ստացել է փաստաթղթերի պատճենները կրիչներով․ «Երեւանի պետական համալսարանը չի իրականացրել մի գործարք, մի գործունեություն ցույց տված փաստատղթերով կամ գնումների միջոցով, որը չի իրականացվել։ Ոչ ոք չի կարող ապացուցել, որ գործի մասին նշվել է, բայց գործը չի արվել։ Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, այն էլ այն դեպքում միայն, երբ որ ապացուցի, որ ես չեմ կատարել իմ պարտականությունները պատշաճ մակարդակով»։