Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից հետո մի շարք երկրներում ցույցեր են տեղի ունեցել

Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից հետո մի շարք երկրներում ցույցեր են տեղի ունեցել

Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա Իսրայելի հարվածից հետո ի պաշտպանություն Պաղեստինի ցույցեր են սկսվել Թուրքիայում, Թունիսում, Լիբանանում, Իրանում, Գերմանիայում, Հորդանանում, Սիրիայում և այլ երկրներում։ Շատ քաղաքներում դրանք տեղի են ունեցել Իսրայելի և ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների մոտ:

«Դո՛ւրս եկեք Թուրքիայից, Ամերիկա, մարդասպան»- նման կարգախոսով թուրքերը Ստամբուլում բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ։ Բացի այդ, նրանք հրավառ նյութեր են շպրտել դեսպանատան շենքի ուղղությամբ և փորձել են գրոհել այն։

Հորդանանում հազարավոր ցուցարարներ փորձել են ներխուժել Իսրայելի դեսպանատուն, նույնիսկ հրկիզել են շենքը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի երեկոյան Գազայի հատվածում տեղակայված Ahli Arab հիվանդանոցի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով, նախնական տվյալներով, 800 մարդ է զոհվել։

Հայտնի է, որ հիվանդանոցի տարածքում բազմաթիվ փախստականներ են թաքնված եղել։ Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարվել։