Բավական է նայել այս երկու ֆոտոներին` հասկանալու մեր պետության արդյունավետության ցածր աստիճանը

Բավական է նայել այս երկու ֆոտոներին` հասկանալու մեր պետության արդյունավետության ցածր աստիճանը

Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բավական է նայել այս երկու ֆոտոներին` հասկանալու մեր պետության արդյունավետության ցածր աստիճանը կամ այդ երևույթի իսպառ բացակայությունը մեզանում: 

Առաջին նկարում (աղբյուրը` Սպուտնիկ գործակալություն) Շուռնուխ գյուղն է, որը հետպատերազմյան դաժան իրադարձություններից հետո գրեթե կիսվեց: 

Գյուղն «ամբողջականացնելու» համար պետք է կառուցվեր 13 նոր տուն: Շինարարության համար գումարը կառավարության որոշմամբ հաստատվեց 2021 թվականի փետրվարի սկզբին: Մինչև տարեվերջ, այսինքն` 2021 թվականի ավարտ, նախատեսվում էր կառուցել 13 տուն և դեպի տները տանող ճանապարհ` առանց ասֆալտապատման։ 

Տարեվերջին հայտարարվեց, որ շինարարությունն «ընթանում է մեծ թափով», բայց դրա ավարտի ժամկերտը երկարաձգվեց: Այնուհետև շինարարության ժամկերտը ևս երեք անգամ երկարաձգվել է: Վերջին անգամ կառավարության հուլիսի 17-ի նիստում: Ու դեռ պարզ չէ, երբ կավարտվի էս «մեգանախագիծը»: 

Ներքևի նկարում (տեսանյութից սքրին է) անցյալ տարվա օգոստոսի վերջին ադրբեջանցիներին հանձնած Բերձորն (Լաչինը) է: Մեկ տարում ոչ միայն հասցրել են վերակառուցել երկու հազար բնակչություն ունեցող քաղաքի տների մի ահագին հատվածը, այլև արդեն բնակեցնում են դրանք: 

Շուռնուխում 2,5 տարվա ընթացքում չենք կարողացել 13 տուն կառուցել: Իսկ Ադրբեջանը, որին ինչ այիբ ասես չենք կպցրել էս ընթացում, քաղաք է վերակառուցում երկու անգամ կարճ ժամանակահատվածում: Կասեք` Ադրբեջանը դեռ չի ավարտել: Է մենք էլ չենք ավարտել 13 տան շինարարությունը: