«Ես ու ընկերներս քեզ երբեք հանգիստ չենք տալու»․ ի՞նչ է կատարվել

«Ես ու ընկերներս քեզ երբեք հանգիստ չենք տալու»․ ի՞նչ է կատարվել

«Որպես սփյուռքահայ եւ որպես դաշնակցական, համոզված եմ, որ օտար երկրներում ապրող հայը ամեն հարմար առիթի պետք է Հայաստան այցելի: Ի վերջո, Հայաստանը բոլոր հայերի տունն է: Այս պատճառով ընտանիքիս, զավակներիս եւ ընկերներիս հետ միասին որոշեցինք հայրենիքի մեջ մեր արձակուրդն անցկացնենք, մանավանդ ուզում եմ, որ զավակներս եւ իր ընկերները միշտ հայրենիքի հետ կապվեն»: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է դաշնակցական Ասլան Լալայանը, ում երեկ արգելվել է մուտք գործել Հայաստան։ Նա պնդում է՝ բոլորը անխոչընդոտ մուտք են գործում Հայաստան, իսկ իրեն արգելվում է նույնն անել, քանի որ  անտարբեր չէ Հայաստանի և Արցախի ճակատագրի նկատմամբ:

«Հայաստան հասնելուս պես առավոտ վաղ փաստաթղթերը ստուգելիս ինձ ասվեց, որ իմ անունի վրա բլոկ կա: 9 ժամ սպասելուց հետո ինձ տեղեկացրին, որ իմ մուտքը Հայաստան արգելվել է: Այսինքն ես իրավունք չունեմ այցելել հայրենիքս»,- ասել է նա։

«Նիկոլ, լավ լսիր, այս բոլորի համար դու պատասխան ես տալու: Ես եւ իմ ընկերները քեզ երբեք հանգիստ չենք տալու»,- հավելել է նա։