Մեքսիկայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 300-ը

Մեքսիկայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 300-ը

Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց մոտ կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 316-ի։ Այս մասին հայտնում է Մեքսիկայի Առողջապահության նախարարությունը։ Մեկ օրվա ընթացքում վիրուսակիրների թիվն ավելացել է 65-ով։ Մահացածների թիվը երկուսն է։ Հիվանդների 16 տոկոսն արդեն ապաքինվել է եւ վերադարձել տուն։