«Քո պահն ավարտված է»․ օգտատերերի արձագանքը՝ Զելենսկու կոչին

«Քո պահն ավարտված է»․ օգտատերերի արձագանքը՝ Զելենսկու կոչին

X սոցիալական ցանցի օգտատերերը քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ զենքի մատակարարման հետ կապված Արևմուտքին ուղղված կոչը։

«Ես շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են մեզ: Բոլոր նրանց, ովքեր երկար ժամանակ կմնան մեզ հետ: Բոլոր նրանց, ովքեր հասկանում են, որ սա մարաթոն է, և մարաթոնը վազելու համար պետք է պահպանել կայուն տեմպ և հաշվարկել ուժերը», - ասել է Զելենսկին:

«Քո պահն ավարտված է», - Ուկրաինայի ղեկավարի գրառմանը պատասխանել է JoeyMannarinoUS անունով օգտատերը:

«Հուսանք, որ կատակերգու Զելենսկին կպարտվի 2024 թվականի նախագահական ընտրություններում: Դրանից հետո նա կկարողանա մասնակցել զորակոչին: Տեսնենք, թե ինչպես նրան դուր կգա առաջնագծում»,- գրել է AliaalSaachez-ը։
«Եթե երրորդ համաշխարհային պատերազմը սկսվի, դուք պատասխանատվություն կկրեք»,- իր կարծիքն է հայտնել EloNS_FaN_1-ը։

«Կարծես կատակերգուն կապիտուլյացիայի համար հիմք է ստեղծում», - նման տեսակետ էլ հայտնել է մեկ այլ օգտատեր՝ GreekEconomyFTW-ն:

«Լավագույն բանը, որ կարելի է անել, խաղաղության բանակցություններ վարելն է: Մենք զբաղված ենք Իսրայելով», - շեշտել է RobinEnsminger2-ը:

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքի ռազմական օգնությունը լավ բան չի խոստանում Ուկրաինային և միայն երկարացնում է հակամարտությունը, մինչդեռ զենքով բեռները դառնում են օրինական թիրախ ռուսական բանակի համար։