Ի՞նչ վիճակում է Պուտինը մահափորձից հետո․ Կրեմլի պարզաբանումը

Ի՞նչ վիճակում է Պուտինը մահափորձից հետո․ Կրեմլի պարզաբանումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի կորցնում ինքնատիրապետումը ծայրահեղ իրավիճակներում։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Կրեմլի վրա ԱԹՍ-ներով իրականացված հարձակման առնչությամբ պետության ղեկավարի արձագանքի մասին հարցին։ 

«Ոչ ստանդարտ իրավիճակում Պուտինը իրեն հանգիստ և հավաքված է պահում՝ հստակ հրամաններ տալով, ուստի այս առումով ոչ մի նոր բան տեղի չի ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նաև հայտնել է նախագահական նստավայրի վրա կատարված հարձակումը մանրակրկիտ հետաքննելու անհրաժեշտության մասին։ 

Նա չի նշել նախաքննության ժամկետները՝ ասելով, որ դա ՌԴ Քննչական կոմիտեի իրավասությունն է։
Մոսկվան, ըստ նրա, դիտարկում է Կրեմլի վրա ուկրաինական հարձակմանը պատասխանելու տարբեր տարբերակներ։

Նրա խոսքով, կարելի է խոսել միայն երկրի շահերին համապատասխան մտածված քայլերի մասին։