Ուկրաինայում յուրաքանչյուր վայրկյանում ծախսվում է 80 հազար դոլար 

Ուկրաինայում յուրաքանչյուր վայրկյանում ծախսվում է 80 հազար դոլար 

Միացյալ Նահանգները ներկայումս Ուկրաինայում յուրաքանչյուր 1 վայրկյանում ծախսում է 80 հազար ամերիկյան դոլար, հայտարարել է ամերիկացի սենատոր, Ալաբամա նահանգը ներկայացնող, հանրապետական Թոմմի Թաբերվիլը։ Նրա գնահատմամբ, Վաշինգտոնն այլեւս չի կարող իրեն նման ծախսեր թույլ տալ եւ պետք է ավելի արդյունավետ ուղղություններ գտնի՝ ամերիկացի հարկատուների գումարները ծախսելու համար։ Սենատի Զինված ուժերի կոմիտեում ունեցած իր ելույթի ընթացքում նա ասել է, որ այժմ Միացյալ Նահանգները մեկ րոպեում 4,6 միլիոն դոլար է տպագրում եւ այրում, իսկ մեկ ակնթարթում՝ 80 հազար դոլար։

Պենտագոնի ղեկավարի տեղակալ Մայք Մաքորդը փորձել է հակադարձել, որ սենատորի բերած թվերը չափազանցված են, քանի որ 300 միլիարդ դոլարը, որը Միացյալ Նահանգները ծախսել է Ուկրաինայում, մեկ տարվա ընթացքում չի ծախսել, այլ մի շարք տարիների։ Միայն վերջին երկու տարում են այդ ծախսերը կազմել 40 միլիարդ դոլար։