Այսօր, երբ մեծերս չկան, զգում եմ, որ Հայրենիքն ունի նաև մեկ այլ սկիզբ. Սենոր Հասրաթյան

Այսօր, երբ մեծերս չկան, զգում եմ, որ Հայրենիքն ունի նաև մեկ այլ սկիզբ. Սենոր Հասրաթյան

Երբ փոքր էի, մեր տան մեծերն ինձ սովորեցնում էին սիրել ընտանիքը, քանզի, ինչպես իրենք էին ասում, ընտանիքից է սկսվում Հայրենիքը:

Հետո, երբ դարձա հասուն երիտասարդ, իսկ Հայրենիքը պատերազմում էր, չմոռանալով իմ մեծերի խորհուրդը, սկսեցի սիրել երկրի սահմանը, որովհետև համոզված էի, որ նաև սահմանից է սկսվում Հայրենիքը:

Այսօր, երբ մեծերս չկան, իսկ ես վաթսունն անց մարդ եմ, նոր-նոր զգում եմ, որ, բացի ընտանիքից և սահմանից, Հայրենիքն ունի նաև մեկ այլ սկիզբ, դա մեր կորսված ու կորսվող հայրենական տարածքներում  անտեր ու անխնամ մնացած գերեզմաններն են...

Հ.Գ.Ժամանակին իմ մեծերը նաև ասում էին, որ անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են:

Սենոր Հասրաթյան