Ինչես կարելի է գաղտնալսել զրուցակցին «այֆոնի» միջոցով

Ինչես կարելի է գաղտնալսել զրուցակցին «այֆոնի» միջոցով

Apple ընկերությունը ժամանակավորապես հեռացրել է իր սմարթֆոնների՝ խմբային զանգերի ֆունկցիան քանի որ հայտնաբերել է տեխնիկական սխալ, որի հետեւանքով հնարավոր է զրուցակիցներին գաղտնալսել մինչ նա կպատասխաներ խմբային զանգին։ Այս մասին հայտնում է RTVI-ը։

Տեխնիկական այս սխալը պատահաբար հայտնաբերել է 9to5mac բլոգի խմբագիր Բենջամին Մայոն։ Նա պարզել է, որ կարելի է ցանկացած օգտատիրոջ զանգել «այֆոնից» FaceTime-ով, ավելացնել ինքդ քեզ որպես զրուցակից խմբային զանգում եւ լսել, թե ինչ է խոսում զրուցակիցը, մինչ նա կվերցնի հեռախոսը։ Մայոն նաեւ պարզել է, որ չսանկցիավորված հասանելիությունը հնարավոր է եղել միկրոֆոնի միջոցով։

BuzzFeed-ն էլ հավելում է, որ խոցելի կարող էր լինել նաեւ «այֆոնի» տեսախցիկը։ Bloomberg-ն էլ գրում է, որ ճակատային տեսախցիկը կարող է դառնալ հասանելի զրուցակցի համար, եթե նա սեղմի բլոկի կոճակը կամ ձայնի կարգավորիչի կոճակը։ Apple-ը հայտարարել է, որ տեղյակ է այս ամենի մասին եւ առաջիկա շաբաթների ընթացքում կհեռացնի տեխնիկական այս սխալները։