Խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող ԱԹՍ-ն․ ի՞նչ է հայտնի

Խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող ԱԹՍ-ն․ ի՞նչ է հայտնի

Դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է մերձմոսկովյան Լյուբերեց շրջանում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին։

«Այսօր Լյուբերեց շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքիվայրում», - հայտնել է Սոբյանինը։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաստատել է այդ տեղեկությունը՝ պարզաբանելով, որ ահաբեկչության փորձը կանխվել է առավոտյան 4:30-ին: