Երաշխավորել են Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ 

Երաշխավորել են Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ 

Եվրախորհրդարանը երաշխավորել է ԵՄ Խորհրդին տրամադրել Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։ Այդ մասին բանաձեւը հավանության է արժանացել եվրախորհրդարանականների կողմից հունիսի ութին։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Բանաձեւին կողմ է քվեարկել 438 պատգամավոր, դեմ՝ 65 պատգամավոր, ձեռնպահ՝ 94 պատգամավոր։ Եվրախորհրդարանում կարծում են, որ նման կարգավիճակի տրամադրումով ԵՄ-ն իր հստակ քաղաքական ազդակը կհղի առ այն, որ համերաշխ է ուկրաինացի ժողովրդի հետ։

Բացի այդ, բանաձեւում հորդորվում է տրամադրել Ուկրաինային սպառազինություններ, ըստ վերջինիս կարիքների, որը կարտահայտվի ուկրաինական իշխանությունների կողմից։