YouTube-ը նոր սահմանափակումներ է մտցրել

YouTube-ը նոր սահմանափակումներ է մտցրել

YouTube վիդեոբլոգային ցանցի ղեկավարությունը նոր սահմանափակումներ է սահմանել կոնտենտմեյքերների համար, համաձայն, որոնց, պլատֆորում արգելվում է արգելվում է պրանկների եւ չելենջների մասնակցությամբ այնպիսի նյութերի հրապարակումը, որը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի համար։ Որպես օրինակ, բերվում է Tide Pod Challenge չելենջը, որը պահանջում էր կաղամբ ուտել համեմված լավքի փոշիով։ Անցյալ տարվանից արդեն այս չելենջի՝ մարդու կյանքի եւ առողջության համար ունեցած վտանգավորության մասին բազմաթիվ տեսահրապարակումներ են եղել եւ ի վերջո պլատֆորմի ղեկավարությունը որոշել է կոնկրետ քայլերի դիմել։ Արգելվում են նաեւ բռնություն եւ պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերի հրապարակումը։ YouTube-ի ղեկավարությունը երկու ամիս ժամանակ է տվել ալիքների հեղինակներին՝ դրանց բովանդակությունը արգելված կոնտենտից մաքրելու համար։