Այսօր 2 տարեկան որդուն ծեծելով սպանածի դատն է

Այսօր 2 տարեկան որդուն ծեծելով սպանածի դատն է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Բաղրամյանի բնակիչ Անդրանիկ Պետրոսյան դատաքննությունը, որը կնոջ՝ Օվսաննա Արթուրի Գրիգորյանի հետ վիճաբանության ժամանակ ժամանակ մետաղյա ձողով դիտավորությամբ 4-5 անգամ հարվածներ  հասցնելոցվ կնոջը՝ ձեռքի բաց ափով դիտավորությամբ 3-4 անգամ հարվածներ է հասցրել իր ոչ կենսաբանական, սակայն հայրությունը ճանաչած մանկահասակ որդու` 18-12-2017թ. ծնված Արման Ռուստամի Գրիգորյանի գլխին ու դեմքին:

Ըստ մեղադրանքի՝ նա 2018թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 09-ի սահմաններում Արմավիրի մարզի Խանջյան գյուղում գտնվող Արմեն Հովհաննիսյանին պատկանող անասնագոմերին կից կացարանում մանկահասակ Արման Գրիգորյանի լացի ձայնը կտրելու նպատակով ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել երեխայի դեմքի շրջանին, որից հետո վերջինիս դեմքն ի վար շրջելով անկողնու վրա շարունակել է նրան դիտավորությամբ կյանքից զրկելուն ուղղած  հանցավոր գործողություններն ու բռունցքներով 3-4 անգամ հարվածներ է հասցրել  խորթ որդու մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին, վերջինիս առողջությանը պատճառելով ձախ հոնքի ներսային և դրսային անկյան, ձախ և աջ վերին կոպերի, ձախ այտային, ձախից ստորին ծնոտի անկյան շրջանների արյունազեղումներ, գլխի մաշկի տակի ձախ ծոծորակային շրջանի արյունազեղումներ, ձախից ծոծոսկորի կոտրվածք, գլխուղեղի կարծր թաղանթի գագաթածոծրակային շրջանի արյունազեղում, գլխուղեղի վերկարծրենային, ենթակարծրենային արյունահավաք, ուղեղանյութի արյունազեղում, ձախ ուսահոդի, կրծքավանդակի շրջանների արյունազեղումներ, աջ գոտկային, աջ հետույքային շրջանների քերծվածքներ, ձախից 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքներ մարմնական վնասվածքներ:

Նկատելով, որ Ռուստամ Մանուկյանը հարվածներ է հասցնում որդուն, Օվսաննա Գրիգորյանը մոտեցել է Ռուստամ Մանուկյանին ու փորձել է դադարեցնել վերջինիս հանցավոր գործողությունները, սակայն հայրացուն քաշելով Օվսաննա Գրիգորյանի ձեռքից մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է վերջինիս գլխին, մեկ անգամ էլ ապտակել է աջ աչքին․Ռուստամ Մանուկյանի հարվածների հետևանքով Արման Գրիգորյանը մահացել էր։