600 կգ հերոին է հայտնաբերվել ու առգրավվել Ուկրաինայում

600 կգ հերոին է հայտնաբերվել ու առգրավվել Ուկրաինայում

Ուկրաինայի իրավապահները 600 կգ հերոին են հայտնաբերել ու առգրավվել օտարերկրացիների մոտից, որոնք եղել են Թուրքիայի, Մոլդովայի եւ Մակեդոնիայի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է UNIAN-ը։ Իրավապահները թմրանյութի հայտնաբերման ու առգրավման գործողությունն իրականացրել են Կիեւի մարզում։ Կան ձերբակալվածներ, որոնք թվով չորսն են։ Հայտնաբերված եւ առգրավված թմրանյութի ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն դոլար։