Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ այրվել է 5000 քմ տարածք

 Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ այրվել է 5000 քմ տարածք

Ապրիլի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտ այրվել է 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում՝ 0.5 հա, Արթիկ քաղաքի Տուֆաբլոկների փողոցում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: