Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու

Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չհաստատեց ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման օրակարգը, նիստից հետո Սիմոնյանը ասուլիսի հրավիրեց և ասաց, որ ինքնակամ չի պատրաստվում հրաժարական տալ՝ զուտ նրա համար, որ որոշ մարդիկ դա ուզում են․ «Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու։ Եթե խորհուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ, ես կենթարկվեմ որոշմանը, բայց ես հետո իմ անելիքը կարող եմ անել։ Ես հակված եմ այն բանին և հավատում եմ, որ Հոգաբարձուների խորհուրդը ճիշտ որոշում կընդունի։ Եթե այդ որոշումը կլինի իմ հրաժարականի հետ կապված, բնականաբար, ես պետք է ենթարկվեմ այդ որոշմանը, բայց բռնի կերպով գնալ համալսարանից զուտ նրա համար, որ որոշ մարդիկ դա ցանկանում են, սա անթույլատրելի եմ համարում։ Սա համալսարանական ինքնավարությանը խոշորագույն հարված է»։