Հայտնի է՝ ով է ընտրվել ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում

 Հայտնի է՝ ով է ընտրվել ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում

Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում ընտրվել է «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը։ Թեկնածուի օգտին կողմ է քվեարկել ավագանու 31, դեմ՝ 3 անդամ։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին:

Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը։