Տպավորություն կա, որ Ադրբեջանում հետաքրքրված չեն «Խաղաղության խաչմերուկով»

Տպավորություն կա, որ Ադրբեջանում հետաքրքրված չեն «Խաղաղության խաչմերուկով»

Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առնչությամբ Ադրբեջանի առաջին արձագանքն այն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև հաղորդակցությունների բացման նախագիծն իրականացնում են Իրանի հետ: Այս մասին ուղիղ եթերում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

««Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից մեկը հետևյալն է՝ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով իր տարածքում իրականացնում է սահմանային մաքսային հսկողություն և ապահովում է անվտանգություն:

Սա է այն առաջարկը, որ մենք անում ենք մեր միջազգային գործընկերներին՝ այդ թվում Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին: Եվ Ադրբեջանի առաջին արձագանքը հետևյալն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև իրենք կոմունիկացիաների այդ նախագիծն իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մենք բացարձակապես դեմ չենք: Բայց մեր առաջարկը դա է: Մեր առաջարկը ընդունելու դեպքում այդ նախագիծը կիրականացվի»,-ասաց վարչապետը: