Ադրբեջանում պետք է նոր սահմանադրություն ընդունվի

Ադրբեջանում պետք է նոր սահմանադրություն ընդունվի

Արդարադատության նախկին փոխնախարար Գևորգ Դանիելյանը գրել է․

«Ադրբեջանում պետք է նոր սահմանադրություն ընդունվի: Չի կարող նվազագույն չափով խելամիտ և իրավաչափ գնահատվել այն երկրի սահմանադրությունը, որով բացառապես ադրբեջանցիներից բաղկացած առանձին տարածքներում սահմանվել է ձևական ինքնավարություն (օրինակ՝ Նախիջևանի ինքնավար հանրապետություն)՝ անհասկանալի է, թե ո՞ւմ համար և ո՞ւմ որոշմամբ, մինչդեռ՝ կոպտորեն անտեսվել են ԻՐԱԿԱՆ ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքները, ընդհուպ ազգային ինքնորոշման իրավունքը: Նշված սահմանադրության նախաբանում ակնարկ է արվում ի բնե գոյություն չունեցող «բազմադարյա պետականության ավանդույթները» շարունակելու իբր առաքելության և ագրեսիվ նկրտումների մասին և այլն  ...»։