Այս իշխանությունները մեծ տեղ են հատկացնում հատկապես ասֆալտին փռման աշխատանքներին

Այս իշխանությունները մեծ տեղ են հատկացնում հատկապես ասֆալտին փռման աշխատանքներին

«Ոչ»-ի շտաբի անդամ Արսեն Բաբայանը գրել է․

«Ասում են գործող քաղաքական իշխանությունները մի քանի գլուխ բարձր են նախկիններից։ Եթե նախկիններն ընտրություններից առաջ միայն ասֆալտապատում էին անում, ապա այս իշխանությունները մեծ տեղ են հատկացնում հատկապես ասֆալտին փռման աշխատանքներին։ Տեսնենք ժողովուրդը կգնահատի՞ դա։

Ընդ որում մեծ ուշադրություն է դարձվում ասֆալտին փռման թողունակության (թե ճանապարհի տվյալ հատվածում քանի ընդդիմադիր է հնարավոր փռել ասֆալտին) բարձրացմանը»։