Նիկոլ Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի հետքերով

Նիկոլ Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի հետքերով

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները մտել են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և խուզարկություն է իրականացնում։ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԱԱԾ-ականները ինչ-որ փաստաթուղթ են փնտրում։ «Ասեմ զավեշտը, պատկերացրեք՝ 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք Մարտունիում ունեցել ենք մեծամասնականով առաջադրված թեկնածու, Վազգեն է անունը, ազգանունը չեմ հիշում, իբր այդ թեկնածուի հետ ընտրությունների ժամանակ ֆինանսական խնդիրներ ունենալու համար։ Գումար է տվել, չգիտեմ ինչ է արել, էստեղ խուզարկություն իրականացնողները չկարողացան անգամ հստակ բացատրել՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը դեժավյուի տպավորություն է ստեղծվում, այս պահի դրությամբ իրենց բազմաթիվ համակիրների, կուսակցականների բնակարաններում գտնվում են ԱԱԾ աշխատակիցներ։ Նաիրա Զոհրաբյանը նաև նկատեց, որ այս իշխանությունը ուղղակիորեն չի հանդուրժում այլակարծությունը, գործում է նույն մեթոդներով, նույն ձեռագրով, ինչ նախորդները։ «Կրկնվում է նույն պատմությունը, ինչ 2015 թվականին»,-նկատեց Զոհրաբյանը։