Արցախի նորընտրիր նախագահին չշնորհավորելու մեկ պատճառ գոյություն ունի․ Խաչատրյան

Արցախի նորընտրիր նախագահին չշնորհավորելու մեկ պատճառ գոյություն ունի․ Խաչատրյան

Հայաստանը պետք է կարողանա իր հարցերը լուծել, այլ ոչ թե կարողանա ժամանակի մեջ մեղավորներ գտնել։ Մեղավոր են համանախագահները, քովիդը, Ռուսաստանը, գլոբալ տաքացումները։ Այս իշխանության համար մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այս պահին, երբ Արցախն իր ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, երբ Արցախի 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբեք անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը, բայց վախենում են Ադրբեջանից, վախենում են Ալիևից։ Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու միակ պատճառը դա է»,- հավելեց նա։