Վարչության պետի պաշտոնի համար պատրաստվում են մրցույթ հայտարարել

Վարչության պետի պաշտոնի համար պատրաստվում են մրցույթ հայտարարել

Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթության վարչության պետի թափուր պաշտոնի համար պատրաստվում է մրցույթ հայտարարել։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան ասացին նախարարությունից։ Այս պահին վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը (հայտնի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կինը)։

Նախարարությունից փոխանցեցին, որ դեռևս մրցույթը չի հայտարարվել, դա կարվի առաջիկայում՝ շեշտելով, որ օրենքով այդ պաշտնի համար մրցույթը կարող է հայտարարվել 3 ամսվա ընթացքում։ Թեեւ սովորաբար նշանակվում է պետի ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ մասնակցում է մրցույթին եւ հաղթում։ Հիշեցնենք, որ մենք գրել էինք՝ Հանրակրթության վարչության պետի թեկնածուն թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանն է, ով համակարգում աշխատելու հարուստ փորձ ունի։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հեռացել է պաշտոնից։ Նա նժշանակվել է Լիցենզավորման գործակալության պետ, նախկինը՝ Մովսես Մովսիսյանը, շաբաթներ առաջ դիմում է գրել։