Կռիվը տգիտության ու քաղաքակրթության միջեւ է

Կռիվը տգիտության ու քաղաքակրթության միջեւ է

Խնդիրը Մոսկվայում կամ Սանկտ-Պետերբուրգում, ծիրան գնել-չգնելը չէր, կամ էլ հայ գործարաներին միայն սատար կանգնելը չէր…

Ռուսաստանի անկախության օրվա առիթով՝ Մոսկվայում, դեռ 20 տարի առաջ, վավերագրական ֆիլմ էինք նկարում, մեկ էլ շքերթի առջևից գնացող ղեկավարությունը սկսեց անհանգիստ շարժումներով փսփսալ: Քանի որ իրենց կողքը կանգնած էի, պարզվեց, որ ադրբեջանցիների բազմաթիվ խանութների վրա ծածանվում էին ոչ թե ռուսական, այլ ադրբեջանական դրոշներ: 

Հիմա թուրքերն արդեն վախենում են, Էլ  իրենց դրոշները չեն բարձրացնում Ռուսաստանի մայրաքաղաքում, սակայն գաղափարախոսությունը նույնն է…. 
Ծիրանի այս ակցիան վառեց այդ դրոշները, Չերքիզյանի հանրահայտ շուկայի մնացուկներին այրեց….

Ռուսաստանի մոտ երեք միլիոն հայությունն ասաց.
Որ մենք այստեղ էլ հաղթող ենք…
Որ ձեր ու մեր կռիվը տգիտության ու քաղաքակրթության միջեւ է….
Որ դուք մինչև վերջ նույնիսկ պետական միտինգ չեք կարող անել․․. 
Որ ձերը միշտ դանակն ու կացինն է  եղել…
Իսկ մերը՝ Ծիրանն  ու «Ոսկե Ծիրանը», որը միշտ էլ հաղթելու է… 

Ռոբերտ Մաթոսյան