Պուտինի հետ հարաբերությունները խիստ լարված են, որքան էլ հակառակը պնդի

Պուտինի հետ հարաբերությունները խիստ լարված են, որքան էլ հակառակը պնդի

«Որքան էլ Փաշինյանն ասի՝ հարաբերությունները ՌԴ-ի հետ շատ լավ են, հղում կատարի Պուտինի հետ իր հարաբերությունների, Պուտինի հայտարարությունների վրա, ակնհայտ է, որ հարաբերությունները խիստ լարված են»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիտարկումներին:

«Ռուսաստանի կողմից այս քայլը որոշակի ուղերձ էր։ Ակնհայտ է, որ որքան էլ Փաշինյանն ասեր ՌԴ-ի հետ հարաբերությունները շատ լավ են, հղում կատարեր Պուտինի հետ իր լավ հարաբերությունների վրա, միևնույն է հարաբերությունները խիստ լարված են, ու դա չի կարող իր անդրադարձը չունենալ հանրային կարծիքի վրա»,- ասել է պատգամավորը։