Տեղեկություն ստացա, որ Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը

Տեղեկություն ստացա, որ Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․

«Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը։ Խնդիրը նույնն է՝ համայնքի ավտոճանապարհի վերանորոգում/հիմնանորոգում։

Ծովակի սիրելի՛ ընկերներ, ձեզ հետ դեռ 2019թ․ սեպտեմբերին Ծովակ համայնքում հանդիպումից հետո համայնքի ավտոճանապարհների հարցով գրություններ եմ ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, բացի այդ , ինչպես հիշում եք, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նաև բանավոր դիմեցի նախարարին՝ փորձելով հստակեցնել խնդրի լուծման ժամկետների հարցը։ Ի պատասխան՝ նախարար Սուրեն Պապիկյանը հավաստիացրեց, որ 2020թ․ Ծովակ համայնքի ճանապարհի վերանորոգման խնդիրը լուծվելու է։

Այնպես որ խնդրում եմ իմ սիրելի ծովակցի ընկերներին բացել ճանապարհը»։