Հուսով ենք, որ Ալիև-Էրդողան հանդիպումը կնպաստի ԼՂ կարգավորմանը․ Պեսկով

Հուսով ենք, որ Ալիև-Էրդողան հանդիպումը կնպաստի ԼՂ կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կնպաստի Ղարաբաղում անվտանգությանը և տարածաշրջանում կյանքի նորմալացմանը։

«Ինչպես միշտ, հույս ունենք, որ Ադրբեջանի նախագահի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի հետ, կնպաստեն տարածաշրջանի անվտանգությանը և կնպաստեն տեղի ունեցածից հետո Ղարաբաղում կյանքի նորմալացմանը։ Սրանք են մեր ակնկալիքները»,-նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Կրեմլը Էրդողանի և Ալիևի հանդիպումից։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ինքնիշխան երկրներ են, և նրանք օգտագործում են համագործակցությունը զարգացնելու իրենց ինքնիշխան իրավունքը։

«Մենք գիտենք, թե որքան սերտ են հարաբերությունները Բաքվի և Անկարայի միջև, մեր հերթին, մենք նույնպես հավասարապես սերտ հարաբերություններ ունենք ինչպես Անկարայի, այնպես էլ Բաքվի հետ»,- հավելել է Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին Նախիջանում կկայանա նրա և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Զրուցակիցները, ըստ թուրքական կողմի հայտարարության, ի թիվս այլ հարցերի, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և գլոբալ օրակարգի արդի հարցերի, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների շուրջ։