Ադրբեջանում արձագանքել են Կարեն Գիլոյանի հայտարարություններին

Ադրբեջանում արձագանքել են Կարեն Գիլոյանի հայտարարություններին

Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիան նշել է մարզաձևի՝ Երևանում կայացած Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու պատճառը։

Ֆեդերացիայի հաղորդագրության մեջ ասվում է, որ նոյեմբերի 10-12-ը Երեւանում կայացած սամբոյի աշխարհի առաջնությանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հավաքականների չմասնակցելու պատճառը, իբր, սխալ է ներկայացվել հայկական ԶԼՄ-ներում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի հայտարարությունը տեղական մամուլին լի է ստերով ու ապատեղեկատվությամբ։ Նշենք, որ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիան չի որակազրկվել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) կողմից։ Դրա վառ օրինակը հոկտեմբերի 18-ին մեր կողմից FIAS-ին ուղարկված պաշտոնական նամակն է։ Նամակում նշվել է, որ ապրիլին Երեւանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ վառել են Ադրբեջանի պետական ​​դրոշը։ Այդ իսկ պատճառով մենք հրաժարվել ենք մասնակցել մրցույթին, քանի որ այդ գործողությունը հակասում է սպորտի արժեքներին և կասկածի տակ է դնում մեր մարզիկների անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆեդերացիան հայտարարել է, որ Ադրբեջանի հավաքականը մասնակցել է հոկտեմբերի 6-8-ը Բիշքեկում կայացած երիտասարդների և երիտասարդների աշխարհի առաջնությանը. 
«Սա ևս մեկ փաստ է, որը վկայում է այն մասին, որ մեր մարզիկները չեն որակազրկվել։ Կոչ ենք անում հայկական ԶԼՄ-ներին կեղծ տեղեկատվություն չտարածել»։