Ինչպես ճիշտ հանգստանալ 

Ինչպես ճիշտ հանգստանալ 

Գործունեության ձեւի փոփոխությունը լավագույն հանգստի ձեւն է, իսկ իդեալականն այն է, որ այդ հանգիստը լինի ակտիվ, գրում է Lenta.ru-ն։ Ըստ մասնագետների, ցանկալի է, որ շաբաթվա ընթացքում շաբաթ-կիրակիի հանգիստը նախապես պլանավորվի։ Տարածված մոտեցումը, թե հանգստյան օրերին կարելի է պարզապես քնել հանգստանալու համար՝ աշխատանքային ծանր շաբաթվանից հետո, այնքան էլ ճիշտ չէ։

Մասնագետները նշում են, որ կարելի է հանգստյան օրերին մի փոքր ավելի շատ քնել, սակայն սովորական օրվա ռեժիմից շատ շեղում պետք չէ թույլ տալ։ Կարեւոր է, որպեսզի հանգստյան օրերին մարդն այնպիսի բաներով զբաղվի, որոնք նրան հավելյալ էներգիա կհաղորդեն, կվերականգնեն աշխատանքային շաբաթվա ընթացքում ծախսած էներգիան։ Կարելի է, օրինակ, ընտրել մաքուր օդին զբոսանքը, կամ թեթեւ վարժանքներ կատարելը։

Տարբերակ է նաեւ որեւէ մշակութային միջոցառման մասնակցելը։ Էական է այն, որ հանգստյան օրերին հանգստանա նաեւ մարդու միտքը։ Իսկ դրա համար պետք է այնպես անել, որ մարդն այլ մտքերով զբաղվի, քան աշխատանքային շաբաթվա ընթացքում էր զբաղվում։