Նիկոլ, բերել եք Տիգրան Ավինյան ու Կարգին Հայկո եք հրամցնում էս ժողովրդին, հա՞

Նիկոլ, բերել եք Տիգրան Ավինյան ու Կարգին Հայկո եք հրամցնում էս ժողովրդին, հա՞

«Երկիրը վերածվել է մեկ մարդու կառավարման երկրի, բայց մենք պիտի վերջ տանք այդ ամեն ինչին։ Հենց դուք պիտի որոշեք՝ ով պիտի լինի համայնքի ղեկավարը, գյուղի ղեկավարը, քաղաքի ղեկավարը, երկրի ղեկավարը։ Նիկոլը որոշողը չէ, ես խնդրում եմ , որ մենք վերջապես այս թյուր տեղեկությունների վերջը տանք»։ Այս մասին քիչ առաջ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավի հերթական օրը նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը, որն իր թիմի հետ շարունակում է շրջել Երևանի փողոցներով, կատարել իրազեկում։

«Ես խնդրում եմ բոլորին, որ անպայման մասնակցեն գալիք այս ընտրություններին։ Իրոք անտարբերությունը մեր թշնամին է, պարտության տանող ճանապարհներից մեկը։ Պետք է գնանք ընտրության ու որոշենք մեր Երևանի իշխանությանը։ Այո, սկզբում Երևանի, հետո արդեն երկրի։ Երևանի ավագանու ընտրությունները մեր վերջնական նպատակը չեն ու մենք գնալու ենք գլոբալ փոփոխությունների»,- ասաց նա։

«Տիգրան Ավինյան, Տիգրան Ավինյան։ Ո՞ր արժեքի համար պիտի գնան երևանցիները նրան ընտրեն։ Այդ տղան ո՞վ է, ինչացու է, ինչ է արել մեր երկրի համար։ Նա 5 տարի այս երկրի համար պատասխանատու է եղել, սկզբում փոխվարչապետ է եղել, թող ասի՝ ի՞նչ է արել։ Նա ո՞վ է, քաղաքական գործի՞չ է, մտավորակա՞ն, թե՞ հանրային գործիչ է։ Մի քաղաքական միտք թող ասի, մի հատ հասկանանք՝ այդ տղայի արժեքային համակարգը ո՞րն է։ Նիկոլ, բերել եք Տիգրան Ավինյան ու Կարգին Հայկո եք հրամցնում էս ժողովրդին, հա՞։ Քաղաքական դաշտը վերածել եք կրկեսի, ինչքան «Կարգին սերիալի» դերասան կա` բերել եք իշխանության»,- հավելեց նա։