Այսօր ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ հարցով լսումներ կանցկացվեն

Այսօր ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ հարցով լսումներ կանցկացվեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։ Այդ մասին տեղեկացնում է Կոնգրեսի կայքը։

Նշվում է, որ լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։

Հավելենք, որ լսումները կսկսվեն Հայաստանի ժամանակով 19․00-ին։