Մինչև ե՞րբ ես փախչելու․․․

Մինչև ե՞րբ ես փախչելու․․․

Ուշադիր ուսումնասիրեք Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը։ Ողջ կյանքը փախուստ է։ Որտեղ ձեռքը դրել, կիսատ է թողել։ Համալսարանում սովորելու տարիները վերցրեք։ Կիսատ-պռատ։ Բանակում չի ծառայել, ասում է օրինական է եղել։ Համարենք թե օրինական է եղել, բայց մենք հո հիշում ենք, երբ իր հետևից գնում էին՝ Բանակ տանելու, խույս էր տալիս, թաքնվում։ Արյունոտ 2008-ը հիշեք, երբ ոտ ու ձեռով անհետացել էր։ Փախել է 2013-ին, 2014-ին՝ ՀԱԿ-ից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր։ Խմբագիր աշխատելու տարիները հիշեք, սեփական մեքենայի այրվելը, մեքենա ստանալը։ Մանրամասները չեմ թարմացնում, յուրաքանչյուրդ մտովի թարմացրեք ու ասեք՝ Փաշինյանի կյանքում կա՞ մի դրվագ, որ փախուստով չի ավարտվել։ 

Վարչապետի աթոռին բազմելուց հետո նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել։ Խայտառակ պատերազմ- պարտությունից հետո ինչո՞վ է նա զբաղվում։ Հիմա փախուստը պրոֆեսիոնալ է կազմակերպում՝ թիկնապահներով, ուժայիններով։ Ուժայինների մեջքի հետևում  թաքնվում, պատսպարվում է կառավարության աշխատասենյակում ու մի քանի խիստ անհրաժեշտ տեղերում , ուր գնալ չի կարող։

Հիմա անդրանդառնանք Էդգար Ղազարյանին ու փախչող տղային։ Ասում է՝ հերիք փախչես, արի ընտրիր հրաժարականիդ ձևը։ Ու փաստեր է դնում դեմը։ Այդ նույն փաստերը ժողովուրդն էլ գիտի։ Նիկոլ, հիմա փախչում ես, որ ի՞նչ։ Մինչև ե՞րբ ես փախչելու դառը իրականությունից։

«Արյունակիցներդ» էլ ուրախանում են, որ լավ ես փախչում։ Ախր ամենալավը դու գիտես, որ էլ փախչելու տեղ չունես։ Որ ինչքան երկարաձգես փախուստդ, այնքան « քեզ բռնող ուժերը շատանալու են»։ Օղակը սեղմվել է։ Քո մասին չենք մտածում, դու միևնույն է, խեղդվելու ես սեղմված օղակի մեջ, այլ մեր երկրի մասին ենք մտածում, որին խաբելով պատանդ ես առել ու կյանքի երաշխի՞ք ես պահանջում։  Պատանդ ես վերցրել երկիրդ ու սպառնում ես, որ քեզ չմոտենա՞ն։