Կապտուլյանտավարի. Ժողովուրդն իրավունք ունի կեղծելու ընտրությունները

Կապտուլյանտավարի. Ժողովուրդն իրավունք ունի կեղծելու ընտրությունները

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրել է՝

Կապտուլյանտավարի. Ժողովուրդն իրավունք ունի կեղծելու ընտրությունները

Ինչ որ անձինք են աչքովս ընկել որ պատրանք ունեին թե իբր կապիտուլյանտը նախկիններից տաբերվում է գոնե մի բանով որ ընտրություն չի կեղծել։ Չգիտեմ թե 2018ի դեկտեմբերի 9֊ին կեղծիք եղել է թե չէ, եթե կեղծիք չի եղել ինչպես Փաշինյանը կասեր Լուսավոր Հայաստանին՝ բա դուք ինչ գործ ունեք ԱԺ֊ում։ Այդ ընտրությունների մասին մի բան կարող ենք ասել որ Իմ քայլը հաղթելու էր։ 
Բայց հիմա, շատ պարզ է արդեն, եթե նորմալ ընտրություններ լինեն կապիտուլյանտը թռնելու է։ Իսկ նա իր Քաղաքացիական պայմանագրի հետ հեչ չեն պատրաստվում իշխանությունը տալ։ 
Դեռ նախընտրական արշավին էին սկսել ահաբեկումները ընդդիմադիր երկու դաշիքների համախոհների նկատմամբ՝ աշխատանքից հեռացնել և այլն։ 

Իսկ հիմա, Հայաստան դաշինքի հսկա հանրահավաքի ահից պետական ողջ ապարատը վերածել են կեղծիքներ անողի.   ընտրության նախօրեին արդեն սկսել են ահաբեկումներն  ու կեղծիքները՝ Պատիվ ունեմ ու Հայաստան դաշինքների քվեթերթիկների վրա նշումներ են անում, որ անվավեր դառնան, ոստիկանները ներխուժում են Պատիվ ունեմ դաշիքնի շտաբներ, խուզարկություններ անում, ահաբեկում շտաբի աշխատակիցներին, բերման ենթարկում, ընտրական հանձնաժողովի քպ֊ական մի նախագահ էլ կնիքը տուն է տարել, լուրեր են գալիս թե ցուցակներ են կազմում ընդդմադիր դաշիքներին ընտրողների, որ ահաբեկելով խոչընդոտեն ընտրության գնալը։ 
Բժիշկ Արմեն Չարչյանի դատավարության դատավորն է կորել, դատը պտի լիներ ժամը 20:00֊ին, բայց դատավորը չկա, մամուլը գրում է թե նրան առևանգել տարել են ԱԱԾ ու ստիպում են Չարչյանի ձերբակլուոյւնը օրինաչափ ճանաչի։  

Այս ամենը կեղծիքների ու ռեպրեսիաների երևացող փաստերն են, իսկ թե կուլիսներում ինչ դավեր են նյութվում, չգիտենք։ 

Ո՞վ է հրահանգել կեղծիքներ անել. պարզ չի՞, ժողովուրդը, ժողովուրդը միայն իրավունք ունի կեղծելու ընտրությունները ու կալանավորելու ընդդիմադիր գործիչներին։ 
Բլորը գիտեն որ կապիտուլյանտը ամեն ին չի ընդունակ է, որ պատրաստ է կեղծել մինչև վերջ ապա արյան գետեր հոսեցնել, և նրա թիմն էլ վստահ է որ նրա բեսպրեդելությունը հաշվի առնելով ընդդիմությունը կքաշվի, կնահանջի ու կթողնի իշխանությունը իրենց։
Բայց նահանջը կապիտուլյանտի առաջ չի, թուրքի առաջ է,  Երևանում կապիտուլյանտի առաջ նահանջելը կնշանակի որ թուրքը Գեղարքունիքում է նոր դիրքեր առնելու, ապա Տավուշ է մտնելու ու խորանա մի քանի կմ։