Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը 2000-ից ի վեր առաջին անգամ կայցելի Իսրայել

Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը 2000-ից ի վեր առաջին անգամ կայցելի Իսրայել

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հայտարարել է Մերձավոր Արևելք, ներառյալ՝ Իսրայել մեկնելու մասին, որի ընթացքում կքննարկի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության այլ հարցեր։ 
Այդ մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում գրել է Լեկորնյուն և նշել, որ այն կլինի Ֆրանսիայի պաշտպանության նախարարի մակարդակով առաջին այցը հրեական պետություն՝ 2000 թվականից ի վեր։

«Հանրապետության նախագահի խնդրանքով ես այսօր մեկնում եմ Մերձավոր Արևելք՝ մտքեր փոխանակելու Գազայում իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ՝ հիմնվելով հոկտեմբերի 7-ից ի վեր մեր կողմից հաստատված բազմաթիվ շփումների վրա», - գրել է Լեկորնյուն:

Նա նշել է, որ ուղևորությունը կսկսվի Եգիպտոսից և կշարունակվի Պարսից ծոցում։
«Այն կավարտվի ուրբաթ օրը՝ Իսրայելում, որը կլինի Ֆրանսիայի պաշտպանության նախարարի [այդ երկիր] առաջին այցը 2000 թվականից ի վեր»,- գրել է պաշտոնյան։