Պարեկ բուծելու տեղ Բանակդ պահիր

Պարեկ բուծելու տեղ Բանակդ պահիր

Հայաստանի «պաշտպանության, անվտանգության գլխավոր խնդիրը» պարեկներն են դարձել։ Ասում, խոսում, ծիծաղում եք, բայց շուտով կհամոզվեք, որ Նիկոլ Փաշինյանը պարեկային խմբեր ստեղծում է ոչ թե «շվվացնելու կամ երթևեկությունը կարգավորելու համար» , այլ ոստիկանական ուժերի փոխարինող կազմն են՝ սեփական աթոռը պաշտպանելու համար։ Հիմա էլ մեծ թափով անցել է սահմանամերձ բնագավառներում պարեկային խմբեր ստեղծելու գործին, այն դեպքում, երբ այդտեղ ժամը մի մեքենա էլ կարող է չանցնի։ Կապ չունի կրթություն ունեն, թե չունեն, կարևորը մահակ դառնալն է ժողովրդի գլխին։ Շատերը ոգևորված ներգրավվում են այդ խմբերում, մտածելով, որ լավ փող են տալիս, բայց չեն իմանում, որ շատ շուտով շվիի փոխարեն նրանց ձեռքին մահակ են դնելու՝ ասեն ջարդեք ձեր սեփական ժողովրդին։ Ջարդեք նրանց, ովքեր ուզում են Նիկոլի աթոռը տակից քաշեն։   

Զարմանում ես՝ Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգությունը մի կողմ է դրել, պետական սահմանները բացել հակառակորդի առաջ՝ պարե՞կ է խաղացնում։  Թշնամուն էստի համեցեք է արել, հազարավոր երիտասարդներ  հրի ճարակ դարձրել, Արցախ- Հայաստան ,, մի դուրումով է,, թուրքին տալիս ու իբր թե պարե՞կ է խաղացնում։ Երթևեկությու՞ն է կարգավորում, միլիարդներ ծախսում՝ պարեկ բուծելու։ Պարեկ բուծելու տեղ Բանակդ պահիր, հերիք մեր փողերը աջ ու ձախ անես։ Աթոռդ պահելու տեղ երկիրդ, սահմանդ պահիր։