Մահացել է «Ալիսա» ռոք խմբի համահիմնադիր Անդրեյ Շատալինը 

Մահացել է «Ալիսա» ռոք խմբի համահիմնադիր Անդրեյ Շատալինը 

63 տարեկան հասակում մահացել է «Ալիսա» ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ երաժիշտ Անդրեյ Շատալինը։

Այդ մասին բոթը «ՎԿոնտակտե» պաշտոնական էջում հայտնել է հայտնի երաժշատխումբը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Խումբը ցավակցություն է հայտնել երաժշտի ընտանիքին և ընկերներին։

Շատալինը ռուս կիթառահար, ստեղնահար, գործիքավորող և երգահան է։ Ծնվել է 1960 թվականին Կրասնոյարսկում։ 

1983 թվականին դարձել է «Ալիսա» խմբի հիմնադիրներից մեկը, որում ընդհատումներով հանդես է եկել մինչև 2003 թվականը։