Ինչու է Քարդաշյանը 100 հազար դոլարով վաճառում իր ավտոմեքենան

Ինչու է Քարդաշյանը 100 հազար դոլարով վաճառում իր ավտոմեքենան

Քիմ Քարդաշյանը որոշել է 100.000 դոլարով վաճառել իր 2022 թվականի արտադրության Range Rover ամենագնացը, թեև մեքենան բառացիորեն վերանորոգման ենթակա չէ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Ինչպես պարզվում է, Քիմը որոշել է գումար աշխատել հին մեքենայի վաճառքից, որն անցյալ տարի վթարի էր ենթարկվել և դրանից հետո անգործունակ է դարձել։ Ավելի ճիշտ՝ մեքենայում բացված են անվտանգության բարձիկները, բառացիորեն չկան բամպերներ, ռադիատորներ և լուսարձակներ, բայց դրանց փոխարեն երջանիկ գնորդը կստանա մետաղի ջարդոն և մեքենայի վնասված ինտերիեր:

Ի դեպ, Քիմն իր 42-ամյակի առթիվ մեքենան նվեր է ստացել մորից՝ Քրիս Ջեններից։ Գնման պահին այն արժեր մոտ 125 հազար դոլար։