Խոզի գրիպի համաշխարհային էպիդեմիայի ժամանակ ՀՀ-ում առաջին հիվանդը դարձանք ես ու ընկերս

Խոզի գրիպի համաշխարհային էպիդեմիայի ժամանակ ՀՀ-ում առաջին հիվանդը դարձանք ես ու ընկերս

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներս կհիշեն, որ 2009 թ-ին խոզի գրիպի համաշխարհային էպիդեմիայի ժամանակ ՀՀ-ում առաջին հիվանդը դարձանք ես ու ընկերս։
     Օդանավակայանից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Նորքի ինֆեկցիոն ու մոտ 2 շաբաթ մեկուսացված մնացինք։


Դե այդ ժամանակ էլ, ոնց-որ հիմա, բոլորը վախենում էին, ու մտածում էին՝ ֆսյո, ով վարակվեց, էն աշխարհ ա գնում։

Էտ ժամանակահատվածում էլ մասկա չկար դեղատներում, լինելու դեպքում աննորմալ գներ էին, ինչպես հիմա։

Հ.Գ
     Էն ժամանակ էլ էին Առողջապահության նախարարին քրֆում, և ինձ թվում ա՝ էտ առումով բան չի փոխվել»: