1 ժամ ժամանակ են տվել պատգամավորներին

1 ժամ ժամանակ են տվել պատգամավորներին

Զինվորին գրում եմ, թե ինչով կարող եմ իրենց օգնել, գրում է՝ ընդամենը թիկունքից պահեք մեզ, ազատեք մեր թիկունքը թշնամիներից։Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում մեկնարկած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց 5165-ի առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Պատգամավորներ, նորից եմ ասում, դուք պիտի գաք հենց հիմա այստեղ ու անվստահություն հայտնեք Փաշինյանին։ Մենք ձեզ մեկ ժամ ժամանակ ենք տալիս այստեղ գալու համար։ Ես չեմ տալիս այդ ժամանակը ձեզ, այդ ժամանակը ժողովուրդն է տալիս։ Մեկ ժամ ժամանակ ունեք այստեղ գալու համար»,- հավելեց նա։