Ժողովուրդ ջան, շատ եմ խնդրում՝ մի բողոքեք

Ժողովուրդ ջան, շատ եմ խնդրում՝ մի բողոքեք

Վարչապետի աջակիցների «Ամեն ինչ լավ է լինելու․կեցցե Հայաստանի Հանրապետությունը» ֆեյսբուքյան էջում անվերջ քվեարկություններ են կազմակերպվում՝ փորձելով թարմացնել հեղափոխոթւյան ռոմանտիկան։ Այսօր էջում քվեարկություն է հետևյալ թեմայով՝ «Եթե կրկին ընտրություններ լինեին, կընտրեի՞ք Նիկոլ Փաշինյանին»։
«Լայվով» ելույթ է ունենում ՀՀԿ-ի տատիկի առոգանությամբմի կին։ Նա վրդովված ու ասմունքելով  ասում է․
«Համբերել, համբերել, բայց համբերանքն էիր սահմանն ունի։Այս ստոր թալանչիները մտածում են, որ մենք իրենց 30 տարվա կեղծիքներն ու ստորաքարշություններն այդքան շուտ կարող էինք մոռանալ։ Նրանք մտածում են, որ այսօր վարչապետին ստորացնելով՝ կարող են ժողովրդի վստահության քվեն ստանալ։ Ոչ, հազար անգամ ոչ, քանզի մենք այսօր, գլուխներս կախ, արցունքով չենք քայլում, վաղվա ապագայի նկատմամբ խավարած լույսով չենք քայլում։Անգամ կորոնավիրուսի՝ թագաժահրի պայմաններում ժողովուրդն էլի հպարտորեն դիմակայում է, որովհետև մենք ամեն օր մահանում էինք։ ․․Որքան էլ Նիկոլ Փաշինյանին կտտանքների ու հալածանքների ենթարկեցին, կանգնեց ժոցովրդի կողքին ու այս պահին արդեն վերջին ճիգերն է գործադրում։Բայց ցավոք սրտի, այն նպաստները, որ ուղարկված են ժողովրդին, ամբողջությամբ չի հասնում ժողովրդին»։

Ելույթը տիկինը եզրափակում է սիրելի ժողովուրդ, խնդրում եմ, մի բողոքեք, ամեն ինչ լավ է լինելու, սա էլ կանցնի, միթ՞ե մենք այսպիսի վիրուսներ, այպիսի վարակակիրներ ենք մենք ոտքի տակ տվել ու քայլել առաջ։