Պայթյուններ՝ Երուսաղեմում․կա զոհ և 20 վիրավոր

Պայթյուններ՝ Երուսաղեմում․կա զոհ և 20 վիրավոր

Երուսաղեմում պայթյուններ են որոտացել, որի հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի, զոհվել է մեկ քաղաքացի, հայտնում է Jerusalem Post-ը։

Նախնական տեղեկություններով՝ այսօր առավոտյան Երուսաղեմի կենտրոնում ավտոբուսի կանգառի մոտ տեղի ունեցած պայթյունի ժամանակ տուժել է 7 մարդ։

Դրանից հետո ևս մեկ պայթյուն է գրանցվել ուղևորատար ավտոբուսում:

Նշվում է, որ պայթյունների պատճառ է դարձել այն, որ գործի են դրվել անհայտ անձանց կողմից պայուսակներում տեղադրված պայթուցիկ սարքերը։